Դատախազը հանձնարարել է ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստել ՀԿՀ նախագահի կողմից ուղարկված դիմումների վերաբերյալ
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանը ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին է ուղարկել 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացված երկու դիմումներ՝ asparez.am լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություններից և «Ասպարեզ» օրաթերթի ու asparez.am լրատվական կայքի լրագրողներից: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:
Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):
«Իրավունքի Եվրոպա Միավորում», «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունների և «Ասպարեզ» օրաթերթի ու asparez.am լրատվական կայքի լրագրողների անունից ստացված դիմումի կապակցությամբ ևս իրականացվել է արագ արձագանքում, հեռախոսազանգով ճշտվել է հեռախոսազանգի իսկությունը, և դիմումում նշված քաղաքացիները ևս պարզաբանել են, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դիմումներն ուղարկվել են ՀՔԾ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան