Րաֆֆի Հովհաննիսյան. Առանձին վերցրած մենք թույլ ենք
«Հրաշալի աշխատեցին «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչները, «Նոր Հայաստանի» պատվիրակները: ՀԺԿ-ն, ՀԱԿ-ը «Ժառանգությունը», շարքային քաղաքացիները մանր-մունր հարցերը մի կողմ թողեցին ու միասին աշխատեցին»,- «Ազատության» հրապարակում ընթացող «Հայ ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունների «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ բոլորը հասկացան, որ մարտ է՝ հնի և նորի, կեղծիքի և ճշմարտության, արտագաղթի և վերադարձի, ստրկամատության և արժանապատվության:
«Պետք է որոշենք՝ որ ճանապարհն է մեզ միացնելու՝ խոսքը՝ խոսք, աշխատանքը՝ աշխատանքը և այն նպատակը, որ մեր առջև է, պարտավոր ենք ի կատար ածել: Մեծ հույս ունեմ, որ քաղաքական ուժերը, հոսանքները, շտաբները, այդքան հասունություն, քաղաքացիական գիտակցության կգտնեն, որ առաջիկա շարժը, պայքարը, նպատակասլաց ուղին, որ տանելու է հաղթանակի, լինի միասնական՝ միասնական հրապարակով, միասնական օրակարգով: Առանձին վերցրած թույլ ենք: Հրաժարական տուր, պարոն Սարգսյան»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են