Բաթումում հայ մշակույթի տուն է բացվել
Դեկտեմբերի 5-ին Բաթումում տեղի է ունեցել Ալեքսանդր Մանթաշյանի անվ. Հայ Մշակույթի տան հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:
ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ արարողությանը մասնակցել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Երևանից ժամանած Կենտրոնի վերաշինությանը մեծ նպաստ բերած «Վարդան Ջիմիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներ, բազմաթիվ բաթումահայեր, Բաթումի քաղաքապետարանի, հայկական և վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին Մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ, հույս հայտնեց, որ այն իր աշխատանքներում կձգտի նմանվել Վիրահայոց թեմին առընթեր գործող «Հայարտուն» մշակութա-կրթական կենտրոնին, հավաստիացնելով, որ ՀՀ պետական կառույցները, այդ թվում նաև Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտապես կաջակցեն Կենտրոնին բոլոր հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան