Իրանցի պատգամավորներն ԱԳՆ-ին կոչ են անում Ադրբեջանի դեսպանից բացատրություն պահանջել
«Իրանի Մեջլիսի պատգամավորներն ԱԳՆ-ին կոչ են անում Ադրբեջանի դեսպանից Նարդարանի դեպքերի առնչությամբ բացատրություն պահանջել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներ Նադեր Ղազիփուրն ու Ֆարհադ Բաշիրին գրավոր դիմել են Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին՝ պահանջելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և Նարդարանում անվտանգության ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած զինված բախման ժամանակ 5 շիաների զոհվելու պատճառի առնչությամբ բացատրություններ պահանջել:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ Մեջլիսի այլ պատգամավորներ Մանսուր Հաղիղաթփուրն ու Մոհամմադ Էսմայիլ Սայիդին էլ գրավոր դիմելով արտգործնախարար Զարիֆին՝ ընդգծել են Նարդարանի դեպքերի առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հստակ դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի և հավատացյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 5 շիա հավատացյալ և 2 ոստիկան:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի խորհրդարանական. Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ ժողովրդի ուժի դեմ հնարավոր չէ կանգնել
- Այաթոլլահ Շաբեսթարի. Եթե Բաքուն շարունակի ճնշել շիաներին, Իրան-Ադրբեջան հարաբերությունները կվերանայվեն
- Իրանը համարժեք պատասխան է տալիս Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան