Իրանում գրիպի հետևանքով 33 մարդ է մահացել
«Իրանում գրիպի հետևանքով 33 մարդ է մահացել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ տեղեկացրել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Աքբար Սայյարին:
Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ գրիպի հետևանքով մահացության 28 դեպք արձանագրվել է Քերման, իսկ 5 դեպք՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, որոնցից 4-ը եղել են հղի կանայք:
ԻԻՀ առողջապահության փոխնախարարը նշել է, որ «H1N1» վիրուսը ներկայում տարածված է Իրանում: Նրա կանխատեսմամբ՝ վիրուսն առաջիկա օրերի ընթացքում կարող է տարածվել ևս 7 նահանգում, այդ թվում՝ Թեհրանում, Արևելյան և Արևմտյան Ատրպատականում և Քերմանշահում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները