Հարություն Խաչատրյանը Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի «Պրոմեթևս» մրցանակին է արժանացել
Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն հիմնական մրցանակների թվում այս տարիառաջին անգամ նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ մրցանակները հանձնվել են վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:
Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա