Բավականին համեստ, բայց իրատեսական բյուջե. ՀՀԿ-ն կողմ կքվեարկի պետական բյուջեի նախագծին
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ հայտարարեց, որ սկսում է գոհ մնալ ընդդիմության ելույթներից, քանի որ աստիճանաբար ընդդիմադիր դաշտում իրատեսական մոտեցումներ է տեսնում՝ նկատելով դրականն ու քննադատելով բացասականը:
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա, ըստ Վ. Բաղդասարյանի, հանրապետության տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումը, որոնց հիման վրա կազմվել է 2016թ. պետական բյուջեն, եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը, բավականին համեստ է:
«Մենք դա չենք թաքցրել որևէ անգամ: Ամբողջ Կովկասում, Կենտրոնական Ասիայում գրանցվել են տնտեսական աճի ցածր տեմպեր, բնականաբար, դա գլոբալ աշխարհում և տարածաշրջանում տիրող ընդհանուրն վիճակից է, որին պետք է ըմբռնումով մոտենանք և հասկանանք, որ եթե այսօրվա կառավարությունը, առավել ևս հանրաքվեից առաջ, հանրությանը մոլորեցնելու համար բերեր սիրուն թվեր, սիրուն բյուջե, որևէ նորմալ քաղաքական ուժ, քաղաքական գործիչ նորմալ չէր ընդունի դա և սկսվելու էր քննադատությունը: Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, որ քաղաքական կամք է դրսևորել և հանրությանը մատուցել է այն, ինչ որ իրականում կա: Ունենք այն, ինչ ունենք: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյոջեի նախագծին»,- ասաց Վ.Բաղդասարյանին:
Նա նշեց նաև, որ սա իրատեսական բյուջե է, և ՀՀԿ-ն կանգնած է կառավարության կողքին՝ հաղթահարելու և դիամակայելու տարածաշրջանի խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան