«Երախտագիտություն» մեդալ՝ Հրանտ Թոխատյանին ու Արտակ Հերիքյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն և պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։ Այս մասին հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: