Թևան Պողոսյան. Հուսով եմ, որ հաջորդ տարի արդեն կունենանք ստորագրած պայմանագիր
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ելույթում նախ անդրադարձավ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքներին. «Դրանք մինչ օրս, ցավոք, չենք կարողացել հաղթահարել»;
Պատգամավորը նշեց, որ երեկ մի այլ իրադարձություն նույնպես տեղի է ունեցել՝ Հայաստանը և ԵՄ վերսկսեցին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական բանակցային գործընթացը: Նա հույս հայտնեց, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի դասերը երկու կողմն էլ քաղել են և այս անգամ իսկապես կցուցաբերեն այն վերջնական բանակցելու և ստորագրելու կամքը:
«Բայց մի բան պետք է պարզ լինի՝ դասերը քաղում ենք, բայց արդյո՞ք այն հարվածը, որ հասցրել ենք վստահությանը, հաղթահարված է վերջնականորեն: Իհարկե դա այդպես չի, քանի որ վստահությունը կորցնում են մեկ անգամ և, ինչպիսի քայլեր էլ արվեն, այն չի վերականգնվում վերջնականորեն: Հասկանալի է նաև, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ամուր են լինելու, եթե հիմնվում են շահերի վրա: Իսկ շահեր կան»,-ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ մեր համար դա մեր երկրի արդիականացումը և Եվրոպական մոդելով զարգացումն է:
«ԵՄ համար դա կանխատեսելի, ժողովրդավարական և բարեկեցիկ հարևան ունենալն է: Ինձ չի տվում, թե քաղաքական կամքի պարագայում բանակցություններն ընդհանուր փաթեթի համար կտևեն մի քանի ամիսներից երկար, բայց որքան դրանք մոտենան ավարտին, այնքան վերջնական ստորոգրման հանդեպ վստահությունը նվազելու է՝ հաշվի առնելով նախկին փորձը: Այ այստեղ է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ բանակցային գործընթացին զուգահեռ քայլեր պետք է ձեռնարկի վստահության ամրապնդման համար: Ըստ իս, լավագույն մարտավարությունը կլինի բանակցային գործընթացի փուլային ամրապնդումները և թափանցիկ ներկայացումը հանրությանը:
Առաջինը, գաղտնիք չէ, որ քաղաքական բաղադրիչը բանակցած է, և Հայաստանը պատրաստ էր այն ստորոգրել արդեն իսկ սեպտեմբերի 4-ին, ցանկության դեպքում կարելի է հենց մի փուլ բանակցություններում ավարտել և միանգամից հարց բարձրացնել, որ նախաստորոգրենք: Այո՛, թող փուլային լինի գործընթացը, եթե Ուկրաինային կարելի է, ինչ Հայաստանը չպետք է կարողանա նույնպես դա անել: Հատկապես, եթե առաջ հարցն ավելի էր կարևորվում ԽՀԱԱՊ-ով, իսկ հիմա Հայաստանն այդ հնարավորությունն առաժմ բաց է թողել: Նախաստորագրումից հետո էլ այն պետք է հրապարակվի և ներկայացվի հանրությանը: Ոլորտային ծրագրերի վերջնականացման համար նույնպես շատ բանակցային հանդիպումներ պետք չեն, և դա կարելի է նույնպես նախաստորագրել՝ դրանց տեքստերի համաձայնեցմանը համընթաց: Ամեն անգամ մեկ այլ բաժին ավարտելուց կարի է անել նույնը: Նախաստորագրումը և հրապարակայնացումն իրական քայլեր են վստահության բարձրացման համար, ինչպես մեր Եվրոպացի գործընկերների, այնպես էլ հանրության մոտ:
Իսկապես ուրախ եմ, որ երեկ բանակցությունների մեկնարկը տրվեց: Հուսով եմ, որ հաջորդ տարի արդեն կունենանք ստորագրած նոր պայմանագիրը և Հայաստանի երկարատև շահերի ուղիով զարգացումը կվերսկսվի»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան