ԵՏՀ-ն մտադիր է Իսրայելի հետ բանակցություններ սկսել
«Ներկայում մենք ծրագրում ենք բանակցային գործընթաց սկսել Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու մասին նոր համաձայնագրի շուրջ»,- «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` «With Eurasian Union» համաժողովի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես է եկել հանձնաժողովի ինտեգրացիոն զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին:
Ըստ նրա`պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին որոշումն ընդունվել է փորձագետների տևական աշխատանքի արդյունքում։ Համատեղ հետազոտական խումբը եզրակացություն է արել նման գոտու ստեղծման նպատակահարմարության մասին։
Ինչպես հաղորդում է գործակալությունը` հղում անելով գործընթացի մասնակիցներին` Իսրայելի համար սպասվում է ԵՏՄ պետությունների հետ առևտրաշրջանառության 6-8 տոկոս աճ:
Ինտեգրումը, ըստ փորձագետների, կբարձրացնի Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունների որակը՝ ակտիվացնելով ներդրումային գործընթացն ու տեխնոլոգիաների փոխանցումը: