ՌԴ ՊՆ. Ռուսաստանն ուժեղացնում է Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան
Հայաստանի «Էրեբունի» ռազմաբազայում ՌԴ զինված ուժերը ուժեղացրել են իրենց ներկայությունը՝ Մի24-Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների նոր խմբաքանակ մատակարարելով: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, հաղորդել է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
«Մինչ ընթացիկ տարվա ավարտը կուղարկվի ուղղաթիռների ևս մի խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցները կպատրաստվեն մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները»,-ասված է հաղորդագրության մեջ»:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ուղարկված խմբաքանակում ներառված է 7 հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան