Ընտրական հանձնաժողովի անդամը կալանավորվել է
Ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը, որը ձերբակալվել էր կաշառելու փորձ կատարելու համար, դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Միրիջանյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդությամբ դիմել էր դատարան, և դատարանն էլ դեկտեմբերի 4-ին կայացրել է երկու ամսով կալանավորելու մասին որոշում:
Հիշեցնենք` Միրիջանյանին, որը համարվում է Տրանսսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին մերձ շրջապատի անդամ, առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»:
Փաստաբան Ամիրխանյանը հրաժարվեց ասել, թե արդյոք ընդունում է մեղքը իր պաշտպանյալը:
«Եկեք այլ մեկնաբանություններ չանենք, ես այդ մասին չեմ ուզում խոսել», -ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան