«Մոնա Լիզա» կտավը թաքնված շերտեր ունի
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավն ունի մի քանի շերտ և բոլորին հայտնի դիմանկարի տակ է գտնվում Լիզա Գերարդինիի իրական պատկերը: Նման եզրակացության է եկել ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոնտեն: Լուվրի աշխատակիցները, որտեղ գտնվում է նկարը, դեռևս հրաժարվում են մեկնաբանել նրա հայտարարությունը: Այս մասին գրումէ Լենտա.ռու կայքը՝ հղում անելով BBC News-ին:
Գիտնականն ավելի քան տաս տարի ուսումնասիրում է «Մոնա Լիզա» կտավն իր կողմից մշակված մեթոդով:
«Տեխնոլոգիան թույլ է տալիս մեզ տեսնել այն, ինչը գտնվում է գույնի շերտերի տակ և «մաքրել» շերտերը, ինչպես սոխը: Մենք կարող ենք վերականգնել նկարների ստեղծման ժամանակագրությունը»,- ասել է նա:
Ըստ նրա, այն դիմանկարում, որը գտնվում է «Մոնա Լիզա»-ի արտաքին շերտի տակ, այլ կին է պատկերված. մի քիչ կողք է նայում և առանց Ջոկոնդայի հայտնի ժպիտի է: Օքսֆորդի ինստիտուտի արվեստի պատմության պրոֆեսորը վիճարկում է Կոնտեի պնդումը այն մասին, թե թաքնված դիմանկարում իսկական Լիզա Գերարդինին է:
Կոնտեի խոսքով, նա նվազագույնը երկու շերտ է տեսնում է դիմանկարի տակ. կնոջ դիմանկարի ուրվագիծ՝ ավելի մեծ գլխով և ձեռքերով և նկար, որում կինը մարգարտե գլխազարդով է:
Լենարդո դա Վինչին «Մոնկա Լիզա» կամ «Ջոկոնդա» ստեղծել է 1503-1505 –ական թվականներին: Ընդունված է համարել, որ նկարում պատկերված է ֆլորենցիացի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը՝ Լիզա Գերարդինին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին