Չավուշօղլու. Անկարան դադարեցնում է Իրաք ուղարկել թուրքական զինվորականներին
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ երկրում թուրքական զորամիավորման թվաքանակը կազմում է 900 զինվոր։
Անկարան դադարեցնում է թուրքական զինուժի Իրաք ուղարկելու գործընթացը,- Իրաքի իր կոլեգայի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Այս մասին գրում է «Գազետա» լրատվականը՝ հղում անելով «Ռոյթերզ»-ին:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ ցանկանում է այցելել Բաղդադ որպեսզի քննարկի Իրաքում թուրքական զինվորականների ներկայության շուրջ ստեղծված իրադրությունը: Նա նաև մտադիր է հավաստիացնել տեղի իշխանություններին, որ զինվորականների տեղակայումն Իրաքի տարածքում կատարվում է «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում Իրաքի բանակին պատրաստելու ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան