Հայտնի են հատուկ էֆեկտների համար «Օսկարի» հավակնորդները
Հայտնի են դարձել հատուկ էֆեկտների համար «Օսկար»-2016-ի հավակնորդները: Ցանկում 2015-ին նկարահանված տարբեր ժանրերի 20 ֆիլմ է: Այս մասին գրում է newsrbk.ru կայքը:
Ամերիկյան Կինոակադեմիայի ադնամների եզրափակիչ քվեարկության արդյունքում ցանկում պետք է 10 հավակնորդ մնա:
Հավակնորդների ցուցակում ընդգկված են՝ «Մարդ- մրջյունը», «Վրիժառուները 2. Ալթրոնի դարաշրջանը», «Լրտեսական կամուրջը», «Չապպի անունով ռոբոտը», «Էվերեստ», «Մեքենայի միջից», «Ֆորսաժ 7», «Քաղցած խաղեր: մաս 2», «Ծովի սրտում», «Յուպիտերի բարձրացումը», «Յուրյան դարաշրջանի աշխարհը», «Խելացնոր Մաքսը 4: Ցասման ուղին», «Մարսեցին», «Առաքելությունն անիրագործելի է: Մերժվածների ցեղը», «Կենդանի մնացածը», «007. Սպեկտր», «Աստղային պատերազմներ: Էպիզոտ 7: Ուժի արթնացումը», «Տերմինատոր 5: Գենեզիս», «Ապագայի երկիրը», «Զբոսանք» ֆիլմերը:
Կարճ ցանկը կհայտարարվի 2016-ի հունվարի 14-ին:
«Օսկարի» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 28-ին Հոլիվուդի Dolby Theatre-ում: Շոուն վարելու է ամերիկացի դերասան Քրիս Ռոքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում