Գալա համերգ՝ աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի մասնակցությամբ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա «Գալա համերգ»՝ աշխարհահռչակ տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից:
Համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչանոն:
Համերգին մասնակցելու են Գեղամ Գրիգորյանը (տենոր), ՀՀ վաստակավոր արտիստ, Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Գոշ Սարգսյանը (բաս), Սիրանույշ Գասպարյանը (սոպրանո), Տաթև Աշուրյանը (սոպրանո), բալետի առաջատար մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը և բալետի արտիստ Վահագն Մարգարյանը:
«Գալա համերգ»-ին մասնակցելու է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում