Իրանում խոզագրիպի վարակը չի անհանգստացնում Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին
Հարևան Իրանում H1N1 վիրուսից 33 մարդկանց մահանալու մասին լուրերը առողջապահության հայաստանյան կազմակերպիչներին այնքան էլ չեն անհագստացնում: Նրանք Հայաստան-Իրան սահմանին խստացված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում:
«Խոզագրիպը որպես այդպիսին արդեն պանդեմիկ ներուժ չունի, որն ուներ 2009 թվականին: Սահմանններում որևէ միջոցառում անելու անհրաժեշտություն չկա, քանի որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը որևէ բան խորհուրդ չի տալիս: Եվ անկախ ամեն ինչից, եթե մենք մեր երկրի քաղաքականությունն ու ռազմավարությունը դիտարկենք, ապա անելու ոչինչ չունենք, քանի որ գրիպով վարակված մարդն այստեղ գալ ինկուբացիոն շրջանում և հիվանդանալ այստեղ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱՆ հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային և հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Լ. Թորոսյանն ասաց, որ այսօր Հայաստանն ունի գրիպի դեմ պատվաստանյութ, որի կոմպոնենտի մեջ մտնում գրիպի H1N1 վիրուսը: Խոցելի խմբերը պատվաստվում են:
«Պատվաստում կարող են ստանալ բոլոր ցանկացողները անկախ տարիքից»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ պատվաստումն իրականացվում է անվճար:
Հիշեցնենք, որ գրիպի հետևանքով Իրանում մահացության 33 դեպք է արձանագրվել որոնցից 4-ը եղել են հղի կանայք: ԻԻՀ առողջապահության փոխնախարարը նշել է, որ «H1N1» վիրուսը ներկայում տարածված է Իրանում: Նրա կանխատեսմամբ՝ վիրուսն առաջիկա օրերի ընթացքում կարող է տարածվել ևս 7 նահանգում, այդ թվում՝ Թեհրանում, Արևելյան և Արևմտյան Ատրպատականում և Քերմանշահում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները