Բախշյան. «ՀԷՑ» ՓԲ-ն 2015թ. Երևանում չի կատարում իր ներդրումային ծրագրերը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ահազանգում է, որ «ՀԷՑ» ՓԲ-ն 2015թ. Երևանում չի կատարում իր ներդրումային ծրագրերը:
Ստորև ներկայացնում ենք «Բարև Երևան» խմբակցության անդամի տարածած հաղորդագրությունը:
«2015թ. ընթացքում «ՀԷՑ» ՓԲ-ի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակում (200 մլն) Երևանի 193 բազմաբնակարան շենքերի 577 մուտքերում նախատեսվել է էլեկտրական լարերի մեկուսացման և անվտանգության ապահովման, էլեկտրական արկղների վերակառուցման աշխատանքներ, սակայն ըստ Երևանի քաղաքապետի խորհրդականի ստորագրությամբ 29.05.2015թ. ինձ հասցեագրված 04/5-26256հ նամակի, «ՀԷՑ» ՓԲ-ն իր պարտավորությունները չի կատարում: Արդյունքում, յուրաքանչյուր երկուշաբթի զեկուցվում է այն մասին, որ բազմաբնակարան շենքերում Էլեկտրացանցերի կողմից պլանային անջատումներն առնվազն երկու անգամ գերազանցում են վթարային անջատումներին: Այսինքն շենքերում կրկնակի ավելացել են էլեկտրական սնուցման վթարները, իսկ դիմացը ձմեռ է, էլեկտրասնուցման լարերի վրա բեռնվածությունն անհամեմատ մեծանում է ու շենքերի առանց այդ էլ վնասված էլեկտրական լարերը կհայտնվեն առավել վթարային վիճակում ու բնակարանները կհոսանքազրկվեն:
Նշեմ, որ 2013թ. ընթացքում այդ ծրագրի համար նախատեսվել և իրականացվել է 177,8մլն, 2014թ.՝ 174.5 մլն դրամ՞:
Խնդրում եմ տեղեկացնել, թե քաղաքապետարանի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հոսանքի վթարային անջատումները կանխելու և երևանցիներին մթի մեջ չթողնելու ուղղությամբ «ՀԷՑ» ՓԲ-ին իր պարտավորությունները պարտադրելու ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան