Թուրք վերլուծաբան. Թուրքիայի Մերձավորարևելյան քաղաքականությունը ամբողջությամբ ձախողել է
Թուրքիան ամբողջությամբ ձախողել է իր քաղաքականությունը Մերջավոր Արևելքում` հայտնվելով Էրդողանի և Դավութօղլուի` արտաքին քաղաքականության սահմանափակ ընկալման ծուղակում: Այս մասին Hurriet պարբերականում գրել է վերլուծաբան Սեմիխ Իդիզը:
«Իշխանությունները Թուրքիան համարում են տարածաշրջանի առաջատար և հակադրվում են Մոսկվային` փորձելով ցույց տալ, թե ունեն Ռուսաստանի հետ առևտրի, զբոսաշրջության և էներգետիկ ոլորտներում ունեն այլընտրանք: Անկարայի էներգետիկ համագործակցությունը Քաթարի և Ադրբեջանի հետ մեծ հաշվով չի բխում երկրի տնտեսական շահերին, իսկ թուրքերը, որոնց բիզնեսը կապված է Ռուսաստանի հետ, գրեթե խուճապի մեջ են: Եթե մինչև այժմ գոյություն ուներ այլընտրանքը, ինչու՞ էր քաղաքականությունը հիմնված «բոլոր հավկիթները մեկ զամբյուղում տեղավորելու» սկզբունքով»,- ընդգծել է վերլուծաբանը:
Իդիզի խոսքով` այն որ Թուրքիայի ղեկավարությունը այդպես էլ չկարողացավ ընկալել տարածաշրջանային զարգացումների դինամիկան և իր տեղի հարևան երկրների աչքերով, պարզ դարձավ շատ արագ: Էրդողանի և Դավութօղլուի քաղաքականության պատճառով Թուրքիան ավելի մեծ կախվածության մեջ հայտնվեց արտաքին աջակցությունից անվտանգության ապահովման հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան