Լավրով. Պուտինը մինչ Су 24-ի դեպքը անձնապես ներողություն էր խնդրել Էրդողանից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ Су-24-ի դեպքը անձնապես ներողություն էր խնդրել Թուրքիայի նախագահից օդային տարածքում ավիամիջադեպերի հետ կապված: Փոխանցում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ Լավրովը նաև հավելել է, թե Թուրքիայի կողմից ռազմական ինքանթիռի խոցման այլ պատճառ, քան ԻՊ-ի դեմ պայքարում կոալիցիա ստեղծելու ռուսական կողմի ջանքերը խաթարելն է, դժվար է տեսնել:
«Մենք այլ բացատրություններ չենք տեսնում, քան ցանկությունը կամ խաթարել հակաահաբեկչական գործողությունները կամ դրանք պակաս արդյունավետ դարձնել, կամ էլ Ռուսաստանին ստիպել դադարել աշխատանքներ տանել Սիրիայի օդային տարածքում, ինչպես նաև խոչընդոտել սիրիական խնդրի կարգավորման քաղաքական ուղուն, որը նկատվում է Վիեննայում ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններով»,- նշել է Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան