«Ամիրյանը հոգնեց Ջաղինյանի հետ բախումներից ու հեռացավ». «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Արմեն Ամիրյանի՝ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնից ազատմանն ու գրել. «Նա նշել էր, որ դիմում է ներկայացրել և մասնակցելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։.... Հանրային ռադիոյի տնօրենն անհամեմատ ավելի կարևոր պաշտոն է, քան հեռուստառադիոխորհրդի անդամինը: Կարելի է ասել՝ թոշակառուի գործ: Խորհրդի անդամներն ազատ ժամանակ շատ ունեն, նրանք աշխատասենյակ են ստանում ռադիոտանը և բարձր աշխատավարձ, իսկ գործն այն է, որ ներկայանան խորհրդի նիստերին և «համաձայն լինեն» խորհրդի նախագահի բոլոր որոշումների հետ: Այս աշխատանքն Ամիրյանի համար իջեցում է: Մանավանդ, որ ավելի վաղ սպասվում էր, թե նա առնվազն մշակույթի նախարար կդառնա: Ասում էին՝ նման առաջարկ են արել Հովիկ Աբրահամյանին մի շարք մտավորականներ, և նա դեմ չէր Հասմիկ Պողոսյանին փոխարինել բավականին բարձր իմիջ ունեցող Ամիրյանով։ Երեկ առավոտից Ամիրյանի հրաժարականի տարբեր բացատրություններ էին հնչում ռադիոյին և հեռուստատեսությանը մոտ շրջանակներում: Առաջինը և հիմնականը` որ Ամիրյանը հեռանում է հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերությունների պատճառով, որ այնքան սուր էին նրանց միջևհակասությունները և ամենօրյա տարաձայնությունները, որ ռադիոյի տնօրենը հոգնեց պայքարից ու հեռացավ: Ի դեպ, խոսում են, որ տարաձայնությունները հիմնականում ֆինանսների ոլորտին էին առնչվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: