Եթե հաշմանդամներն իրար շնորհավորում են, ինչի՞ ես չշնորհավորեմ. Գաբրիել Ղազարյան.«Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա շնորհավորել էր Հաշմանդամների օրվա կապակցությամբ, ինչն արժանացել էր հասարակության ու մամուլի քննադատությանը և զրուցել է Գ. Ղազարյանի հետ։
«Հրապարակ»-ի դիտարկմանը, թե քննադատության տրամաբանությունն այն էր, որ դա ուրախալի, դրական փաստ չէ, որ մարդիկ կան, ովքեր հաշմանդամ են, ու պետք չէր նրանց շնորհավորել, Ղազարյանն ասել է․ «Բա եղա՞վ դա։ Եթե հաշմանդամներն իրար շնորհավորում են էդ տոնին, ինչի՞ ես, օրինակ, չշնորհավորեմ։ Ես իրենց հետ եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան