Քաղաքական 12:10 09/12/2015 Աշխարհում

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը Սիրիայի քրդերի հետ կապված թուրքամետ հայտարարություններ է անում. արաբագետ

Դեկտեմբերի 7-ին Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի կողմից հայտարարություն է տարածվել այն մասին, որ Սիրիայի քրդաբնակ Աֆրինը վտանգված է, քանզի շրջապատված է զանազան ահաբեկչական խմբավորումներով: Վերջիններս կատաղի մարտերի են բռնվել Աֆրինը պաշտպանող քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ: Ըստ Բարզանիի՝ պետք է անհապաղ մարդասիրական միջանցք բացել Աֆրինի խաղաղ բնակչությանն օգնելու համար:

Բարզանիի նման հայտարարությունները պատահական չեն: Աֆրինն այն երեք հիմնական քրդաբնակ տարածքներից է, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի սահմանին: Այս հատվածում ռուսական օդուժը երկար ժամանակ է ինչ հրթիռակոծություններ է իրականացնում ընդդիմադիր ուժերի կայանատեղիներին: Ռուսական օդային հարվածներին զուգահեռ քրդական ուժերը շարժվում են առաջ՝ նվաճելով տարածքներ վերոհիշյալ ընդդիմադիր խմբավորումներից: Բարզանիի կողմից բարձրաձայնվող մարդասիրական միջանցք բացելը (այդ միջանցքը դուրս է գալու Թուրքիա) նշանակում է կասեցնել ռուսական օդուժի հարվածները և հնարավորություն տալ Թուրքիային ազատ գործել այս հատվածում:

Բացի այդ, Սիրիայի քրդերի հեռահար նպատակն է միացնել Աֆրինը մյուս երկու արդեն միավորված քրդական տարածքներին՝ Քոբանիին և ալ-Հասաքային: Պարզ է, որ թուրքական իշխանությունների համար անցանկալի է միավորված սիրիական Քուրդիստանի (Ռոժավա) գոյությունն իրեն սահմանակից սիրիական տարածքներում և, ինչպես բազմիցս հայտարարվել է պաշտոնական Անկարայի կողմից, Թուրքիան չի հանդուրժի Սիրիայի այս հատվածում քրդական ինքնապաշտպանական ուժերի ռազմական ակտիվությունը:

Չմոռանանք, որ իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև բավական սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են հաստատվել, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ Մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա:

Հիշյալ հայտարարությունները նաև պետք է դիտարկել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատվող հակասությունների համատեքստում:

Վերջին շրջանում Աֆրինի քրդերի ռազմական հաջող գործողությունները (ըստ էության՝ առաջխաղացումը) իրաքյան Քուրդիստանի առաջնորդը ներկայացնում է որպես ահաբեկչական խմբավորումների կողմից պաշարման մեջ հայտնված քրդերի պայքար Աֆրինի պաշտպանության համար: Աֆրինի հետ կապված Բարզանիի նման հայտարարությունը երկու նպատակ կարող է հետապնդել՝
1. Ցույց տալ, որ Մասուդ Բարզանին և նրա կողմից ղեկավարվող «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը»  հետաքրքրված են Սիրիայի քուրդ եղբայրների ճակատագրով՝ բարձրացնելով սեփական հեղինակությունը քրդերի շրջանում:
2. Աֆրինի շուրջ ստեղծված «իբր տագնապալի» իրավիճակում Բարզանին առաջարկում է ստեղծել մարդասիրական միջանցք, որը տեղավորվում է Սիրիայի հենց Աֆրինին սահմանակից հատվածում Թուրքիայի կողմից անվտանգության գոտի ստեղծելու նպատակների շրջանակում:

Պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ քրդական ինքնապաշտպանական ուժերի և ընդդիմադիր զանազան խմբավորումների միջև բախումներն Աֆրինին մոտ չեն: Բախումներ են ընթանում Աֆրինի և «Իսլամական պետության» միջև ընկած այն հատվածում, որը Սիրիայի ընդդիմադիր ճամբարը ներկայացնող զանազան չափավոր և իսլամական ծայրահեղ արմատական ուժերի վերահսկողության տակ է: Այդ հատվածը (Թուրքիայի հետ սահմանին) գնալով նեղանում է արևմուտքից՝ Աֆրինից, քրդերի և արևելքից «Իսլամական պետության» առաջխաղացման հետևանքով:

Սա է մտահոգիչը Անկարայի համար, և եթե այսպես շարունակվի, ապա թուրքական իշխանություններն այս հատվածներում չեն ունենա ընդդիմադիր ուժեր, որոնց վրա կարող են հենվել Սիրիայի հետ կապված հետագա ծրագրերի իրականացման առումով, առավել ևս հօդս կցնդի Սիրիայի հյուսիս-արևմտյան այս հատվածում 100 կմ. երկարությամբ և 50-60 կմ. լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ծրագիրը:

Սիրիայի քրդերի շրջանում ազդեցիկ դիրքեր ունի «Քուրդիստանի դեմոկրատական միություն» կուսակցությունն ու դրա ռազմական թևը՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատները», որոնք հարում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը»:

Հետևաբար Մասուդ Բարզանին, և նրա կողմից ղեկավարվող ՔԴԿ-ն Սիրիայի քրդերի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ և լծակներ ունի:

Հիշյալի համատեքստում Սիրիայի քրդերը դժվար թե համաձայնվեն Աֆրինում մարդասիրական միջանցք բացելու Մասուդ Բարզանիի գաղափարի հետ, որի հետևում կանգնած է նաև Թուրքիան, իսկ հասցեատերը ավելի շատ արտաքին լսարանն է:

Հետևաբար Սիրիայի այս հատվածում նկատվող բուռն զարգացումների և թեժացող մարտերի ֆոնին, հնարավոր է որոշ ռազմական ակտիվություն (ինչու չէ, նաև ցամաքային գործողությունների տեսքով արտասիրիական ուժերի կողմից) դեռևս առաջխաղացում արձանագրող Աֆրինի քրդերի ուղղությամբ: Եվ իրերի դասավորությունը կարող է շատ արագ փոխվել, որին պետք է պատրաստ լինեն առաջին հերթին Սիրիայի քրդերը:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}