Հասարակություն 15:48 09/12/2015 Հայաստան

Առաջարկվում է լիցենզավորումից ազատել գյուղական բնակավայրերում կառուցվող որոշ բնակելի տներ, օբյեկտներ, ավտոտնակներ, ջերմոցներ

Ազգային ժողովում քննարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով առաջարկվում է առաջարկվում է լիցենզավորման ենթակա օբյեկտների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարությունն ու դրանց նկատմամբ տեխնիկական հսկողությունը՝ համարելով դրանք չլիցենզավորման գործունեություն:

«Օրինակ, դրանց թվում են գյուղական բնակավայրերում կառուցվող, 300 քմ մակերեսը չգերազանցող, մինչև 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տները, 150 քմ-ն չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ-ն չգերազանցող ջերմոցները, 300 քմ չգերազանցող արտադրական նշանակության և հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները»,- նշեց քաղաքաշինության նախարարը: 

Նրա խոսքերով՝ նախատեսվող փոփոխությունների համաձայն, այդ օբյեկտների շինարարական աշխատանքները պետք է կատարվեն տնտեսական եղանակներով՝ առանց լիցենզավորված կապալառուի և տեխնիկական հսկիչի ներգրավման:

«Այս եղանակով, ըստ մեր հաշվարկների, մոտ 35 տոկոս միջոցներ կխնայվեն»,- ասաց նա:  

Ն.Սարգսյանը հայտնեց, որ արդեն կիրառման մեջ է դրվել օրինակելի  41 բնակելի տների նախագծերին զուգահեռ նաև ՓՄՁ-ների օրինակելի կատալոգը, որի առկայության պարագայում ևս չի պահանջվի նախագծային  աշխատանք, նախագծերի պատվիրում:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ սա կարևոր նախաձեռնություն է, սակայն արդյոք այդ արտոնությունը չե՞ն ուզում տալ նաև քաղաքային բնակավայրերին՝ միայն ավտոտնակների համար, որովհետև այդ խնդիրը կա նաև քաղաքային բնակավայրերում:

Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը շատ է քննարկվել և առաջարկը եղել է, սակայն որոշվել է այս պահին ձեռնպահ մնալ քաղաքային համայնքներից: «Եթե այս պրոցեսը նորմալ գնա, դա օրակարգում, անկեղծ ասած, պահել ենք: Պարզապես չենք ուզում ամբողջ փաթեթը միանգամից անել, քանի որ ռիսկեր կան, ուստի գտնում ենք, որ այս պահին պետք է ձեռնպահ մնանք»,- ասաց Ն.Սարգսյանը:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նույնպես նշեց, որ նախաձեռնությունը շատ կարևոր է. «Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կազատականացնի դաշտը: Ինչ վերաբերում է իմ հարցին, ապա այն  անվտանգության խնդիրների մասին է, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում: Ի՞նչ եք կարծում, լիցենզավորման պահանջը հանելով` այստեղ խնդիրներ չեն առաջացնի»:

Ն.Սարգսյանն ասաց, որ այդ խնդրի հետ կապված բոլոր հնարավոր քայլերն արդեն արվել են, կան մշակված կատալոգներ, բոլոր օբյեկտների աշխատանքային գծագրերը, որոնք ազատվելու են լիցենզավորումից, դրանք տրամադրվելու են մարդկանց, ովքեր քաղաքապետարանից շինթույլտվություն պետք է ստանան, իսկ հսկողությունը լինելու է ընդհանուր հսկողության դաշտում:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, որ իսկապես գյուղական բնակավայրում շինարարությունը վերածվել է պատուհասի: «Դուք ասացիք, որ օրենսդրական փոփոխությունից հետո կէժանանա շինարարությունը, բայց խնդիրը միայն էժանանալը չէ, այլ մարդկանց հոգսերը՝ այդ թույլտվությունների պատճառով: Այն չափորոշիչները, որ դուք հնչեցրիք, դրանք  ո՞ր երկրի օրինակի հիման վրա է վերցրած»,- հարցրեց պատգամավորը:

Նարեկ Սարգսյանն ասաց, որ  միջազգային պրակտիկայում ուսումնասիրություններ են արել, Ֆրանսիայի պրակտիկայից են վերցրել, բացի այդ, մեր փորձառությունն են հաշվի առել՝ չափորոշիչները մշակելիս: Իսկ ճարտարապետական վերահսկողությունն իրականցվելու համար կիրառում են կատալոգները, որի դեպքում չի պահանջվում ոչ նախագծի համաձայնեցում և մշակում, ոչ էլ փորձաքննություն: «Ուղղակի եռօրյա ժամկետում գլխավոր հատակագծի վրա նշում է արվում և տրվում է շինարարության թույլտվություն: Մեր բոլոր կանխատեսումները բերում են նրան, որ այս փուլում էական ազդեցություն կթողնի, բայց մենք չենք բացառում, որ քաղաքային բնագավառներում  կկիրառվի նույն մոտեցումը»,-  ընդգծեց քաղաքաշինության նախարարը:

Գուրգեն Արսենյանն ասաց՝ հույս ունի, որ շատ արագ այս օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կկոչվի : Միաժամանակ նա նախարարին խորհուրդ  տվեց նախաձեռնության ընդունումից հետո իրականացնել մոնիթորինգ՝ պարզելու, թե որքանով էր արդյունավետ այս որոշումը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}