Բուլղարիայի հավաքականը կվիճարկի «Օլիմպիադա-2016»-ից հեռացվելու որոշումը
Բուլղարիան կվիճարկի երկրի ծանրամարտի հավաքականի՝ «Օլիմպիադա-2016»-ից հեռացվելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է AP-ն: Բացի այդ, բուլղարացիները մտադիր են բողոքել նաև 500 հազար դոլարի տուգանքի որոշման դեմ և պահանջում են դադարեցնել մարզիկների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը մինչև գործընթացի ավարտը: Դատական լսումների օրը դեռ չի նշանակվել:
Հիշեցնենք, որ մարտին Բուլղարիայի հավաքականի 8 ծանրորդներ և 3 ծանրորդուհիներ արգելված խթանիչ են օգտագործել: Հետաքննությամբ պարզվել է, որ այն մարզիկների օրգանիզմում է հայտնվել սննդային հավելումների հետ, որոնք արտադրական ճանապարհով են հագեցած եղել դրանցով: 7 մարզիկներ որակազրկվել են 9 ամսով, մյուս 4-ը՝ 18:
Կապված դոպինգային պարբերական սկանդալների հետ՝ որոշվել է որակազրկել Բուլղարիայի հավաքականին ու զրկել նրան «Օլիմպիադա-2016»-ին մասնակցելու իրավունքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան