ՀՅԴ-ն՝ կոալիցիա կազմելու մասին. «Գուցե նման խնդիր էլ դրվի». ՀԺ
Երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրել է՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն փաստաթղթի ստորագրում առաջիկայում սպասվո՞ւմ է, նա պատասխանել է. «Եթե այդպիսի օրակարգային հարց առաջանա, գուցե նման խնդիր էլ դրվի»:
Նա ասել է, որ իրենց մուտքը ցանկացած տեղ պետք է իրավիճակ փոխի, դրական սպասումներ առաջացնի. «Սահմանադրական փոփոխությունների մասով, կարծում եմ, գաղտնիք չեմ բացի, որ ասեմ, մենք իրականում մեր հեղինակությունն ենք դրել, թե՛ որպես դաշնակցություն և թե՛ որպես առանձին անհատներ, որովհետև համոզված ենք, որ դա երկրում ստեղծելու է իրական փոփոխությունների հնարավորություն: Մենք այդ գերծողությանը գնացել ենք գիտակցված, և եթե վաղը, մյուս օրը կպահանջվի, որ ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք, պատրաստ ենք այդ պատասխանատվությունը վերցնել»:
Հարցին՝ այսինքն, սպասենք, որ առաջիկայում կարող է դաշնակցական նախարարնե՞ր լինեն կառավարությունում, այլ պաշտոններում՝ նկատառմանը Մինասյանը պատասխանել է. «Բերեք չբացառենք, բայց հաստատ ոչինչ չասենք»:
Նա նշել է, որ բարեփոխումների իրականացման համար պարտադիր չէ կոալիցիոն հուշագիր ստորագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան