ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ 2005- 2011թ. վաճառված, սակայն չօգտագործված վերալիցքավորման քարտերի մասին
2015թ. դեկտեմբերի 22-ից սկսած՝ 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վաճառված, սակայն չօգտագործված վերալիցքավորման քարտերը կհանվեն շրջանառությունից և այլևս օգտագործման ենթակա չեն լինի: Այս մասի հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայության հետ կապերի վարչությունից:
Այն բաժանորդներն, ովքեր ունեն նշված քարտերից, սակայն մինչ օրս չեն օգտագործել, կարող են օգտագործել դրանք մինչև 2015թ. դեկտեմբերի 21-ը (ներառյալ):
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող եք միանակ Ֆեյսբուքյան էջին: