«Սպարտակը» հրաժարվել է Մովսիսյանին վարձավճարով տրամադրել «Ռեալ Սոլթ-Լեյքին»
Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին վարձավճարով տրամադրել «Ռեալ Սոլթ-Լեյքին», որը հանդես է գալիս MLS-ում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ամերիկյան ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով: Ներկա պահին «Ռեալ Սոլթ-Լեյքը» բանակցություններ է վարում մոսկովյան ակումբի ղեկավարության հետ: Հյուսիսամերիկյան ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի զգալի մասը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այն կազմում է տարեկան 2,2 մլն եվրո: Իսկ «Սպարտակը» ցանկանում է բանակցել միայն Յուրա Մովսիսյանի տրանսֆերի վաճառքի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան