Լեյլա Յունուսի պատիժը փոխարինվել է «պայմանականով»
Բաքվի բողոքարկման դատարնն այսօր մեղմացրել է ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների նկատմամբ դատավճիռը, ովքեր դատապարտված են համապատասխանաբար 8 և 7,5 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Contact.az» լրատվականը:
Բողոքարկման դատարանը դատապարտյալների ազատազրկման իրական ժամկետները փոխարինել է պայմանականով` սահմանելով 5 տարի փորձաշրջան: Ընդ որում` Լեյլա Յունուսը ազատ է արձակվել հենց դատարանի շենքից:
Նշենք, որ Լեյլա Յունուսի ամուսինը` Արիֆ Յունուսն, արդեն ազատության մեջ է նոյեմբերի 12-ից, երբ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինեց ստորագրությամբ երկիրը չլքելու պայմանով:
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և նրա ամուսինը` Արիֆ Յունուսը ձերբակալվել էին 2014թ-ի ամռանը և այս տարվա օգոստոսին դատապարտվել էին ազատազրկման տնտեսական մեքենայությունների մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան