«Նոր Հայաստանից» մնացին «դինամիկները». «Իրավունք»
«Նոր Հայաստան» փրկության ճակատը, որը խոստացել էր Ազատության հրապարակը չլքել, սարեր շուռ տալ և «երկիրը երկիր» դարձնել, պարզվում է՝ իր առաքելությունն ավարտած է համարում: Այս մասին գրել է «Իրավունք»-ը:
«Հերթական ներկայացումը չստացվեց: Երեկ «Իրավունքը» երեկոյան ֆիքսել է, որ Ազատության հրապարակում մնացել էին միայն «դինամիկները» ու ցրտին դեռ հայրենասիրական երգեր հնչեցնող սկավառակը: Ամեն դեպքում, փորձեցինք հասկանալ, թե ուր են պարոնայք հեղափոխականները, բայց ապարդյուն: Քիչ հեռու՝ «դախլի» հետևում հավաքվել էին մի քանի սառած մարդիկ, որոնց հաց ու թեյ էին տալիս՝ գլխաքանակն այնուամենայնիվ, ապահովելու համար»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան