Իրանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 36-ի
«Իրանում խոզի գրիպը կարող է տարածվել նաև Արևելյան Ատրպատական նահանգում»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալի Աքբար Սայյարին:
Իրանցի պաշտոնյան, ԻԻՀ պետական հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով H1N1 վիրուսով վարակված անձանց վիճակին, նշել է, որ տարածված վիրուսից արդեն մահացել է 36 քաղաքացի և հավելել, որ առողջապահության նախարարության կանխատեսմամբ՝ H1N1 վիրուսը կարող է տարածվել նաև ԻԻՀ Քերմանշահ և Արևելյան Ատրպատական (Հայաստանի սահմանակից) նահանգում:
Ալի Աքբար Սայյարիի տեղեկացմամբ՝ նախորդ տարի Իրանում խոզի գրիպով վարակվել է 1963 մարդ, որից 86-ը մահացել է:
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվածներին խորհուրդ է տվել բուժման ընթացքում ասպիրին ընդհանրապես չօգտագործել, իսկ հակաբիոտիկներ օգտագործել բժշկի խորհրդով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում