Ռուսաստանում լոլիկը կտրուկ թանկացել է
Ռուսաստանում մեկ շաբաթում լոլիկը թանկացել է 6.6 տոկոսով: Թանկացել են նաև մյուս բանջարեղենները: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնագետները դա կապում են Թուրքիայից բանջարեղենի ու մրգի ներկրման արգելքի հետ, ինչը հետևեց Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Բարձրացել է նաև ձվի, կաթի, թթվասերի, կաթնաշոռի, հացի, մարգարինի, թեյի, շոկոլադի, շաքարավազի, բրինձի, հնդկաձավարի գինը: Նշվում է, որ այս տարվա սկզբից գնաճը կազմել է 12.3 տոկոս:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտո- ֆիլի ապրանքախմբի` 2.8-27.5% գնաճով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ արձա նագրվել է 9.4% գների նվազում, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 27.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ պղպեղի՝ 64.9%, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, վարունգի՝ 2.0 անգամ, լոլիկի՝ 2.1 անգամ, սմբուկի 2.4 անգամ գնաճով: