ՀԱՖՆ-ն, Լուսինե Խաչատրյանը, Ջեյմս Փ. Լյուն՝ նույն բեմում
Հայաստյան բեմում միաժամանակ ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գերմանաբնակ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, Սինգապուրից դիրիժոր Ջեյմս Փ. Լյուն:Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում հնչելու է Վագների «Ռիենցի» նախերգանք, Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ KV 595, Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8 ստեղծագործությունները:
Համերգը կայանալու է դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում