Թեյլոր Սվիֆթը երկրորդ անգամ արժանացել է «Տարվա երաժիշտ» կոչմանը
Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Billboard երաժշտական հայտնի ամսագրի տարբերակով, երկրորդ անգամ դառնում է «Տարվա երաժիշտ»: Այս մասին գրում են km.ru կայքը:
Ամսագրի խմբագրությունից նշում են, Սվիֆթը երկրորդ կտարողն է, ում հաջողվել է երկու անգամ արժանանալ այդ պատվավոր կոչմանը: Նախկինում միայն երգչուհի Ադելն է երկու անգամ՝ 2011-ին և 2012-ին արժանացել այդ կոչմանը: Սվիֆթն առաջին անգամ այդ կոչմանն արժանացել էր 2009-ին:
Ամենամյա վարկանշային աղյուսակը Billboard-ը կազմում է 2014-ի դեկտեմբերի 5-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 28-ը երաժշտական հիմնական ծրագրերում կատարողների ցուցանիշների հիման վրա:
Ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թ.Սվիֆթը սատացել է ավելի քան 100 մրցանակ, այդ թվում 7 Գրեմմի, 15 Ամերիկյան երաժշտական մրցանակ: 2011 թվականի հունիսին նա և Քերրի Անդերվուդը միակ քանթրի ոճի կատարողներն էին ովքեր ընդգրկվեցին «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 40 միլիոն ալբոմի և 130 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան