Վարչապետն ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկ է անելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ՀՀ կառավարության՝ այսօր կայանալիք նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարելու է խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին: ԱԺ արտահերթ նիստը նախատեսվում է հրավիրել դեկտեմբերի 14-ին, որի օրակարգում կընդգրկվեն ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերը՝ հիմնականում համաձայնագրեր, պայմանագրեր և այլն: Երեկ ՀՀԿ-ականները նշում էին, որ իրենց համար անհասկանալի է մնում, թե ինչպես են կազմակերպելու ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումը, քանի որ ընդամենը մեկ օր է մնացել ԱԺ հերթական քառօրյային: Նշենք, որ մի քանի քառօրյա շարունակ ՀՀ ՎՊ-ն պետք է ներկայացնի իր տարեկան հաշվետվությունը, սակայն տարբեր նախագծերի քննարկումները «առաջ» են ընկնում, ու ՎՊ-ին ժամանակ չի մնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան