Իրանում խոզի գրիպից մահացածների թիվն ավելացել է
«Իրանում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 42-ի»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ առողջապահության նախարարության ձեռքբերովի հիվանդությունների կառավարման կենտրոնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Գույան:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով H1N1 վիրուսով վարակված անձանց վիճակին, նշել է, որ տարածված վիրուսից մահացած քաղաքացիների թիվը 6-ով ավելացել է՝ հասնելով 42-ի:
Մոհամմադ Մեհդի Գույայի տեղեկացմամբ՝ գոզի գրիպից մինչ այս պահը Քերման նահանգում մահացել է 33, Սիստան և Բելուջիստան նահանգում՝ 5, Աբադանում՝ 1, Քարաջում 1 և Լորեստան նահանգում 2 քաղաքացի:
Հավելենք, որ Իրանի առողջապահության փոխնախարարի հաղորդած տվյալների համաձայն՝ նախորդ տարի Իրանում խոզի գրիպով վարակվել է 1963 մարդ, որից 86-ը մահացել է: