Մենք ներկայացնելու ենք հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում. Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպած երթի մասնակիցներին ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի բանակցությունից հետո, համաձայնություն ձեռք բերվեց, որ ոստիկանները բացում են ճանապարհը՝ ԿԸՀ շենքին մոտենալու համար:
«Եթե երաշխավորում եք, որ ամեն ինչ հանգիստ կանցնի, որևէ մեկը չի վնասի շենքը, մենք կբացենք ճանապարհը»,-Լ. Զուրաբյանի հետ զրույցում ասաց Օսիպյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը երաշխավորում է:
Դիմելով երթի մասնակիցներին Զուրաբյանն ասաց, որ կարող են մոտենալ ԿԸՀ շենքին՝ իրենց բողոքը հասեցատիրոջը հասցնելու համար:
«Որևէ սադրանքի չգնալ»,-հորդորեց նա:
Լ. Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վաղն իրենք դիմում են ներկայացնելու ԿԸՀ՝ անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն:
«Վերջնաժամկետը լրանում է վաղը ժամը 18:00-ին: Մինչ այդ մենք կներկայացնենք մեր դիմումը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է վեր կանգնել հատվածական խնդիրներից. Րաֆֆի Հովհաննիսյան
- Լևոն Զուրաբյան. Մեր նպատակն է լինելու Հայաստանում ստեղծել ազնվության բանակ
- Ազատության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել
- Արամ Մանուկյան. Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում