«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ներառման թեմային
«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի ավանդական անվանակարգերին այս տարի ավելացել է մեկ հատուկ անվանակարգ։ Մրցույթի գլխավոր աջակիցներ Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սահմանել են հատուկ մրցանակ 400,000 ՀՀ դրամի չափով (առանց հարկերի) այն լավագույն թիմի համար, ով կմշակի սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծում ցանկացած ոլորտում՝ առողջապահության բարելավումից մինչև օդում արտանետումների նվազեցում կամ աշխատատեղերի ստեղծում։ Այս մասին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Մրցույթի կազմակերպիչները այս տարի ստացել են աննախադեպ թվով հայտադիմումներ։ Մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 70-ից ավելի թիմեր՝ ընդհանուր 260 մասնակիցներ Երևանից, Գյումրուց, Վանաձորից և այլ քաղաքներից։
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից` Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների և ggTaxi-ի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան