Չինաստանը կրկին արժեզրկել իր ազգային արժույթը
Չինաստանի կենտրոնական բանկը այսօր հերթական անգամ արժեզրկել է ազգային արժույթը՝ փոխարժեքը սահմանելով 1 դոլարի նկատմամբ 6.42 յուան։ Փոխարժեքի նման ցածր մակարդակ վերջին անգամ գրանցել է 2011թ-ի օգոստոսին։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Չինաստանի իշխանությունները այդ քայլը բացատրում են որպես միջազգային հաշվարկների օպտիմալացմանն ուղղված միջոցառում։
Այս տարվա ընթացքում առաջին անգամ յուանը արժեզրկվել է օգոստոսի 11-ին, դրանից հետո հաջորդող երեք շաբաթներին չինական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.6 %-ով։ Այնուհետև յուանը փոխարժեքը կրկին բարձրացել է և նոյեմբերի սկզբին դոլարի նկատմամբ կազմել 6.32 յուան։
Հավելենք, որ նոյեմբերի 30-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամը չինական յուանը ներառել է իր կողմից թողարկվող միջազգային վճարային միջոց SDR-ի (Հատուկ փոխարկելիության իրավունք) զամբյուղում: Այպիսով, յուանը լրացրել է ԱՄՀ-ի կողմից ճանաչված միջազգային պահուստային արժույթների շարքը, որոնց մեջ մտնում են դոլարը, եվրոն, ֆունտ սթերլինգը և ճապոնական իենը:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը միտված է 2016թ-ին կարգավորել պղնձի շուկան
- ԱՄՀ-ն չինական յուանը դասել է միջազգային պահուստային արժույթների շարքին
- Չինական յուանն այսուհետ կհամարվի ԱՄՀ պահուստային արժույթ
- Չինաստանի ԿԲ-ն կտրուկ արժեզրկել է յուանը
- Որոշակիացվել են Հայաստան-Չինաստան համագործակցության հետագա ուղղությունները
- Տնտեսագետ. 2014 թվականի դրությամբ չինական յուանը գերազանցել է ամերիկյան դոլարին
- Կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտի արտահանումը Հայաստանից Չինաստան կավելացվի
- Չինաստանը 5 մլն յուանի ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին
- Բ. Օբաման կոչ է արել Չինաստանին վերանայել Յուանի կուրսը