«ՌեԱնիմանիա»-ի շրջանակներում ՀՀ-ից երկու երիտասարդ կմեկնի Ֆրանսիա՝ վերապատրաստվելու
«ՌեԱնիմանիա» անմիացիոն կինոփառատոնի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև համագործակցությունն էլ ավելի է խորանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը:
Նա բարձր գնահատեց համագործակցությունը. «Ֆրանսիան մեծ ուշադրություն է դարձնում կինեմատոգրաֆիային, հատկապես անիմացիոն ֆիլմերին, որոնք քանակական արժեքով համահավասար են Ֆրանսիայում արտադրված մյուս տեսակի ֆիլմերին: Մեր երկիրն ամեն ինչ անում է, որ Հայաստանում նույնպես զարգանա կինեմատոգրաֆիան և հատկապես անիմացիայի ճյուղը»:
Նատալիա Ցագրիսը տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են «Մոսկվա» կինոթատրոնի հետ, որտեղ ամեն հինգշաբթի ցուցադրվում է ֆրանսիական ժամանակակից մեկ նոր ֆիլմ:
«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին էլ առանձնացրեց երկու գործընկերների կողմից նոր տեսակի համագործակցության ստանձնումը՝ վերապատրաստման և կրթության բնագավառում:
Նշենք, որ առաջին անգամ Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ է տրամադրել երկու հայազգի երիտասարդի վերապատրաստման համար, ովքեր 2016 թ կմեկնեն Անգուլեմի կինոյի դպրոց:
Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել էր դեռևս այս տարվա հոկտեմբերի 9-ին և ընտրությունը կատարել էր Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցը: Հայտ ներկայացրած երիտասարդ անիմատորներից կրթաթոշակը շնորհվել է Լևոն Բարսեղյանին և Շուշանիկ Եսայանին: Դասընթացի շրջանակներում երիտասարդներին կուսուցանվի անիմացիոն հմտություններ:
Հանդիպմանը ներկա երիտասարդները նշեցին, որ վերադառնալուց հետո, իրենց փորձով կկիսվեն նաև այստեղի երիտասարդ անիմատորների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հասարակության հետաքրքրությունը անիմացիոն ֆիլմերի հանդեպ մեծանում է. Վրեժ Քասունի
- «ՌեԱնիմանիան» մեկնարկում է
- «ՌեԱնիմանիա» կրթաթոշակ. կինոփառատոնը ներկայանում է նորություններով
- 184 անիմացիոն ֆիլմ` «ՌեԱնիմանիա» փառատոնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին