«Ռոստելեկոմը» լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» միջազգային լրագրողական մրցույթին
«Ռոստելեկոմը» «ZTE» կորպորացիայի հետ համատեղ հիշեցնում են, որ նոյեմբերի 9-ից Հայաստանից նույնպես ընդունվում են աշխատանքներ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» խորագիրը կրող հինգերորդ միջազգային լրագրողական մրցույթի շրջանակներում։
Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2016թ. աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կայցելի Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող ZTE ընկերության գլխամաս: Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմ»-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր աբստրակցիա չեն, այլ բացարձակ օգտակար և առաջին անհրաժեշտություն երևույթ, առանց որի դժվար է պատկերացնել մեր կյանքի գեթ մեկ օր։ Մեծ ուրախությամբ հրավիրում եմ բոլոր լրագրողներին մասնակցելու մրցույթին և հաղթելու։»,-հայտարարել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ Արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան։
Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում մինչև 2016թ. ապրիլի 10-ը: Նույն կայքում էլ տեղակայված են աշխատանքներն ու մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասին՝ www.smi.rt.ru:
«ՏՏ ոլորտը լուսաբանելու և վերլուծելու կարիք շատ ունի, իսկ մրցույթը մոտիվացնում է լրագրողներին, նրանք առավել մեծ թվով հետաքրքրաշարժ և դիտարժան նորություններ են ներկայացնում։ «Ռոստելեկոմը» և ZTE կորպորացիան դեռ այս տարվա հունիսին էին հայտարարել հայաստանյան շուկայում ռազմավարական համագործակցության, մասնավորապես IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորման, ամպային նորագույն տեխնոլոգիական լուծումների (Cloud Technologies), տվյալների փոխանցման գերհզոր համակարգերի ներդրման ու զարգացման, այլ մի շարք կարևոր ուղղությունների շուրջ ակտիվ համագործակցության մեկնարկի մասին։ Համոզած եմ, որ Չինաստանում կորպորացիայի գերժամանակակից լուծումներին ծանոթանալ կշտապեն շատերը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին»,-հայտարարել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«ZTE» ընկերության և «ZTE-Սվյազտեխնոլոգիա» կորպորացիայի ռուսաստանյան ներկայացուցչության համար մեծ պատիվ է աջակցել «Ռոստելեկոմին» այս մրցույթի անցկացման համար և ներկայացնել առաջատար լրագրողներին և բլոգերներին նորագույն տեխնոլոգիաները անմիջապես մեր գլխամասում, որը գտնվում է Շենչժենում»,- հայտարարել է Ռուսաստանում ZTE կորպորացիայի ավագ փոխնախագահ Տիգրան Պողոսյանը։
«Չատ կարևոր է հատկապես հիմա, երբ մեր ընկերությունը, ընդգրկվելով աշխարհում հեռահաղորդակցության և տերմինալային սարքավորումների ոլորտում առաջատար ներկայացուցիչների հնգյակում, դարձել է «Ռոստելեկոմ» ընկերության հաճախորդների սպասարկման ուղղությամբ ներդրվող տեխոլոգիաների երկարաժամկետ մատակարարը և ակտիվ համագործակցություն է սկսել Ռուսաստանյան լրատվամիջոցների հետ»։
Հայաստանյան ժյուրիի կազմում են հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ՝
- Էմիլ Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար,
- Բագրատ Ենգիբարյան - Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն,
- Կարեն Վարդանյան - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն,
- Սիրանուշ Գյուրջինյան - ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, Հանրային կապերի բաժնի ղեկավար։
Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում անց է կացվում արդեն հինգերորդ անգամ, իսկ միջազգային այն դարձել է հայաստանյան լրագրողների՝ 2014-2015 մրցույթին մասնակցությունից հետո։
2014-2015թթ մրցույթի հաղթող էր ճանաչվել հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, ով ռուս մասնակիցների հետ հոկտեմբեր ամսին այցելեց Չինաստան։
«Ռոստելեկոմը» մրցույթը կազմակերպել է ZTE ընկերության հետ համատեղ առաջատար ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ: