«Մենք չենք կանգնում». Արմեն Մարտիրոսյան
«Միայն կեղծիքների դիմելով հնարավոր եղալ հասնել նման արդյունքների»,- ՀԱԿ-ի կազմակերպած ի պաշտպանություն մարդու իրավունքների երթի ժամանակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների մասին:
Նա նշեց, որ միասնական պայքարով, անկախ հայացքների տարբերությունից, այնպիսի քայլել պետք է իրականացնել, որի արդյունքում իշխանությունը հետ քաշվի և հրաժարական տա:
«Շարունակում ենք պայքարը, չենք կանգնում: Ամեն մեկս մեր հերթին, ամեն մեկս համագործակցելով՝ շարունակում ենք պայքարը»,- նշեց նա:
Ի պաշտպանություն մարդու իրավունքների կազմակերպած երթը, որը մեկնարկել էր Ազատության հրապարակից, ավարտվեց ԿԸՀ շենքի մոտ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալներով, դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 303 հազար 466 մարդ: «Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 825 հազար 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 421 հազար 600:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ներկայացնելու ենք հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում. Զուրաբյան
- Պետք է վեր կանգնել հատվածական խնդիրներից. Րաֆֆի Հովհաննիսյան
- Լևոն Զուրաբյան. Մեր նպատակն է լինելու Հայաստանում ստեղծել ազնվության բանակ
- Ազատության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել
- Արամ Մանուկյան. Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում