Իսկանդարյան. Մեզ հետաքրքիր շրջան է սպասվում
1995-ից հետո, ես չեմ հիշում մի ընտրություն, որի ավարտից հետո չհայտարարեն կեղծիքների մասին: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին ու դրանց շուրջ հնչած հայտարարություններին՝ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«1990-91 թվականից հետո ես չեմ հիշում մի ընտրություն, որի արդյունքներն ընդունելի լինեն հասարակության ու քաղաքական ուժերի համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրաքվեին հաջորդող շրջանին, ապա Իսկանդարյանի գնահատմամբ, մեզ բավականին հետաքրքիր շրջան է սպասվում. «Երբ գործում է հին սահմանaդրությունը, միաժամանակ ընդունվել է նորը»:
Քաղաքագետի խոսքի մանրամասները՝ տեսանյութում: