Մեկնարկում է Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը
Մեկնարկում է Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց գավաթի խաղարկությունը: Տղամարդկանց պայքարում կմրցեն 6 թիմ՝ ՖԻՄԱ, «Ստեփանակերտ», «Դինամո Նոր-նորք», «Արաբկիր», «Բժշկական համալսարան» և «Գյումրի»: Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի: Խաղարկության վերջին օրը գավաթի համար մրցեն ենթախմբերի առաջատարները:
Աղջիկների գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 թիմ՝«Նժդեհ», «Սյունիք», «Վան» և «Տնտեսագիտական համալսարան», իսկ հաղթողը կորոշվի շրջանաձև համակարգով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 11-ին և կեզրափակվի դեկտեմբերի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան