Արմեն Մուրադյանի պարզաբանումը՝ դեղերի գների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ, որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով՝ մշտադիտարկումներն իրականացվել են մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում:
«Բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում կարողացել ենք տեսնել դեղերի գների նվազում: Մասնավորապես, 50 անվանում դեղերի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ 60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոս դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս, 6 տոկոս դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս: Դա հիմնականում կապված էր սեզոնային դեղերի վաճառքի հետ»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ըստ նախարարի՝ նոյեմբերին ևս իրականացվել է նույն 50 անվանում դեղերի գների մշտադիտարկում, որի արդյունքում նկատվել է 4 անուն դեղերի գների նվազում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա