Արամ Մանուկյան. Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է
«Մենք այսօր Հայաստանում նշում ենք մարդու իրավունքների պաշտպանության օրն այն դեպքում, երբ ոտնահարված, բռնաբարված են մարդու իրավունքները Հայաստանում: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մեկ րոպե, մեկ քայլ պետք է հետ քաշվենք պայքարից»,- Ազատության հրապարակում նախքան ՀԱԿ-ի կազմակերպած երթի մեկնարկը՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների պաշտպանության, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նշենք, որ ամեն տարի ՀԱԿ-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրը կազմակեպում է երթ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների պաշտպանության: Այս անգամ երթին միացել է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց միակ ճանապարհը պայքարի ճանապարհն է. «Ոչ մի թագավոր, խան, իշխան երբեք իր ժողովրդի իրավունքները չի պաշտպանում: Չկա նման բան: Աշխարհում կա միայն իրավունք, որը վաստակվում է, աշխարհում կա միայն քաղաքակրթություն, որտեղ հասարակությունը պայքարում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում