Հասարակություն 14:11 10/12/2015 Հայաստան

Վարչապետը դժգոհեց էկոնոմիկայի, գյուղատնտեսության և արդարադատության նախարարությունների ղեկավարներից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Նրա խոսքերով՝ ներկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսվարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես, կոոպերատիվների խթանումը: Ըստ նրա՝ Կառավարության գործունեության ծրագրում՝ Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ-ի կայուն զարգացման ռազմավարության շարքում առանձնանում է կոոպերատիվների զարգացումը:

Ս.Կարապետյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Ուստի, ըստ նրա, անհրաժեշտություն է առաջանում տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանել համատեղ տնտեսվարման զարգացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցառումների իրականացումը:

«Կոոպերացիայի տարբեր ձևերի համակարգում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսական կոոպերացիան, որի սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների հանգուցալուծմանն ու գյուղատնտեսության հետագա զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով գյուղատնտեսության և գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության առանձնահատկությունները, նրանց յուրահատուկ կազմակերպա-իրավական կառուցվածքն ու սոցիալ-տնտեսական գործառույթները,  մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:

Նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում է, որ կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը։

Նախագիծը ներկայացնելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես իմ դժգոհությունն եմ հայտնում այս օրենքի առումով Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության և Արդարադատության նախարարությունների ղեկավարություններին։ Ես մանրամասն իրենց ասել եմ ու հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, որպեսզի ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները,  որպեսզի մենք հետո ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»։

Վարչապետը նաև նշեց, որ ավարտվում է ԱԺ հերթական նստաշրջանը, այնինչ, իրենք պետք է դիմեն ԱԺ-ին՝ օրենքը երեք ընթերցմամբ հաստատեն, ինչը, շատ վատ է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}