Նախատեսվում է 2016 թվականի ապրիլին Երևանում անկացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գլոբալ երկրորդ ֆորումը». Վ.Սարգսյան
Աշխատանքներ են տարվում 2016 թվականի ապրիլի 23-ին Երևանում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գլոբալ երկրորդ ֆորում»-ի անցկացման ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ նախնական պայմանավորվածությամբ ֆորումի հիմնական թեման լինելու է Ցեղասպանության հանցագործությունը և փախստականների ճգնաժամը:
«Ընտրված թեման արդիական է և միջազգային մեծ հետաքրքրություն ներկայացնող»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում ինչպես և նախատեսվել էր կարևոր ուղղություններից մեկը Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ միջազգային պայքարն է, և Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ 90 երկրի համահեղինակությամբ ՄԱԿ-ում ընդունվել է երկու կարևոր բանաձև:
«Երեկ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, նշվում էր բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Միջոցառման հյուրընկալողներն էին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահը, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Հեղինակավոր ամսագրերից մեկում հրապարկվել է մեծ հոդված և տեղ գտել գովազդային էջ, որտեղ առհասարակ խոսվում է ցեղասպանությունների մասին: Ծրագրի համահովանավորողներից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտն է, ինչպես նաև «100-Կյանք» ծրագիրը»,- հայտնեց Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց թիվ 69/323 բանաձևը, համաձայն որի՝ դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ եւ դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու անհատների դիտարկել այս միջազգային օրը, որպեսզի հիշատակվի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ևպատժի մասին» կոնվենցիայի մասին, բարձրացվի ցեղասպանության դեմ պայքարելու ու կանխարգելման հարցում վերջինիս դերի վերաբերյալ իրազեկության մակարդակը, ինչպես նաեւ ոգեկոչվի ցեղասպանության զոհերի հիշատակը։
Դեկտեմբերի 9-ին նշվում է նաեւ որպես Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրը։
Հարակից հրապարակումներ`
- Թևան Պողոսյան. Դեկտեմբերի 9-ը պետք է ոչ միայն հիշատակի օր լինի, այլև հանրային իրազեկման
- Այդ նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարևոր ձեռքբերումներից էր. ՀՀ նախագահ
- ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին կոգեկոչի բոլոր ցեղասպանությունների զոհերին. Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան