Փաստաբանները որոշել են ներկա գտնվել Պերմյակովի արտագնա առաջին դատական նիստին
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նրանց իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները որոշել են ներկա գտնվել մեղադրյալ Վալերի Պերմյակովի արտագնա դատական նիստին, որը դատավորի որոշմամբ կանցկացվի ռուսական ռազմաբազայում, դեկտեմբերի 18-ին:
«Բնականաբար առաջին նիստին կգնանք, տեղում մեզ համար ամեն ինչը կարծում եմ ավելի պարզ ու հստակ կլինի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երեմ Սարգսյանը:
Այդուհանդերձ, փաստաբանը մտավախություն ունի, որ ՌԴ ռազմաբազայի տարածքում գործող դատարանի տարածքը կարող է փոքր լինել ու լրագրողները և գործով հետաքրքրված քաղաքացիները հնարավոր է չկարողանան տեղավորվել:
«Մենք միանշանակ անհանգստություն ունենք, որ ազատ մուտքի խնդիրը, հրապարակայնությունը, ներկաների քանակը ապահովելը կարող է խնդրահարույց լինել և ծագեն հարցեր: Եվ եթե տեղում զգացինք, որ իրական խոչընդոտներ կան, բնականաբար, իրավիճակից ելնելով համապատասխան միջնորդություններ կներկայացնենք:
Իսկ առաջին նիստին կներկայանանք, որ չհետաձգվի, նոր հետո որոշում կկայացնենք», -ասաց Սարգսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է դատարանը նման որոշում կայացրել արդյոք անվտանգության նկատառումներից ելնելո՞վ, Սարգսյանը պատասխանեց. «Մենք դեռևս դատարանի որոշումը պաշտոնապես չենք ստացել և քանի դեռ կոնկրետ դիրքորոշում չունենք, այս պահին չէի ցանկանա դրան անդրադառնալ»:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը որոշել է Պերմյակովի դատավարությունն անցկացնել ՌԴ ռազմաբազայում
- Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի դեկտեմբերի 18-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին