Ավարտին է մոտենում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգու 1-ին փուլի շինարարությունը
Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի շուրջ 2.5 հա զբաղեցնող այգու տարածքում ավարտին են մոտենում 1-ին փուլով նախատեսված շինբարեկարգման աշխատանքները: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Շինարարությունն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Առաջին հատվածում ամբողջությամբ ավարտվել է սալիկապատումը, որն առաջիկա օրերին կավարտվի նաև 2-րդ հատվածում: Առանձնացված են նաև կանաչ տարածքները, ուր համապատասխան նախագծի համաձայն աշնանը ծառատունկ է իրականացվել: Ներկայում մշակվում է շատրվանային համալիրի նախագիծը:
Հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ: Այգում կկառուցվի ամֆիթատրոն, նորովի լուծումներով կվերականգնվեն շատրվանները: 1970-ական թվականներին կառուցված այգին բոլորովին նոր տեսքով ու նոր հարմարություններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի 2016 թվականի գարնանը,իսկ մինչև տարեվերջ կավարտվեն 1-ին փուլով նախատեսված աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր պողոտայի բարեկարգվող այգու շինհրապարակն ընդլայնվել է
- Գլխավոր պողոտայի այգին մինչև տարեվերջ պետք է հանձնվի բնակիչներին. քաղաքապետարան (լուսանկարներ)
- Երբ Երևանը քաղաքի քաղաքացի չունի` «քանդեք, քանդեք…» (լուսանկարներ)
- Գլխավոր պողոտայի այգում դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին